Ռեֆերալ ծրագիր

Ի՞նչ է ռեֆերալը և ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆերալ ծրագիրը: Ռեֆերալը դա այն օգտատերն է, ում հրավիրել է մեկ այլ օգտատեր ինչ որ մի նախագիծ: Ինչ որ նախագծում եթե գործում է ռեֆերալ ծրագիր, ապա այնտեղ ամեն մի գրանցված օգտատեր ունենում է իր ռեֆերալ լինկը, որով էլ հենց հրավիրում է ուրիշ օգտատերերին: Ինչու՞ են հրավիրում: Որովհետև ռեֆերալ ծրագիրը օգնում է ավելի շատ գումար վաստակել կամ ավելի բարձր կարգավիճակի հասնել նախագծում:

Օրինակը բերենք մեր կայքի ռեֆերալ ծրագրի վրա:

Backmoney կայքում գործում է ռեֆերալ ծրագիր, որի միջոցով հրավիրողը ստանում է 10% քեշբեք իր ռեֆերալի կատարած քեշբեք պատվերներից:

Օրինակ՝

Արմենը իր ռեֆերալ լինկով հրավիրել է իր ընկերոջը՝ Արթուրին: Արթուրը գրանցվել է և դարձել Արմենի ռեֆերալը: Արթուրը կատարում է քեշբեք պատվեր 13000 դրամի ինչ որ խանութում 7% քեշբեքով: Արթուրը ստանում է   13000դր x 7% / 100 = 910դր քեշբեք: Եվ քանի որ նա Արմենի ռեֆերալն է, ապա Արմենը ևս ստանում է բոնուս իր ռեֆերալից՝    910դր x 10% / 100 =  91դր բոնուս:

Ասեք, որ ռեֆերալ ծրագիրը շատ լավ է մտածված և հնարամիտներին ավելի է ձեռք տալիս: Եթե մտածում եք, որ դառնալով Ձեր ընկերոջ ռեֆերալը դուք չեք կարող ունենալ ռեֆերալ, ապա սխալվում եք: Ռեֆերալ կարող է ունենալ յուրաքանչյուրը:

Գոյություն ունի ինտերնետային մի շատ վատ մենտալիտետ: Մարդիկ իրենց վատ են զգում, երբ դառնում են ինչ որ մեկի ռեֆերալը: Դա գլոբալ երևույթ է և հնարավոր չէ փոխել: Այդ իսկ պատճառով մեկ խորհուրդ այդպես մտածողներին: Ձեզ համար ոչ մի տարբերություն չկա: Ուշադրություն մի դարձրեք այդպիսի մանրուքի: Իսկ եթե մեկ է նույն կարծիքին եք, ապա գրանցվեք առանց ռեֆերալ դառնալու :)

ՈւՆԵ՞Ք ՀԱՐՑԵՐ

Տվեք ձեր հարցը: Մենք կպատասխանենք

Տալ հարց